Կասեցվել է կաթնամթերքի արտադրության առանձին գործառույթը․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9,  24 News

սատմ

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի վայոց Ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել «Երփին» գյուղատնտեսական կոոպերատիվին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Վայոց ձորի մարզ, գ. Ելփին): Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից։

Առկա արտադրանքից վերցված նմուշների լաբորատոր փորձաքննությամբ պարզվել է, որ «Լոռի» պանրի նմուշը ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ «Սննդամթերքի անվտանգության մասին» օրենքի, ինչպես նաև Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Արտադրամասի առանձին գործառույթը՝ «Լոռի» պանիր արտադրատեսակի արտադրական գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամանակ խախտումները վերացնելու համար:

--00—ՄՀ