Գոռ Աբրահամյանը հերքում է լուրը, թե գլխավոր դատախազը դիմել է ՌԴ-ին քաղաքացիություն ստանալու համար 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News

գոռ

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել․

««Ժողովուրդ» թերթն այսօր, իբր խորհրդավորությամբ հրապարակային հարցադրում է արել ՀՀ գլխավոր դատախազին այն մասին, թե արդյոք ՀՀ գլխավոր դատախազը դիմե՞լ է Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ ՌԴ քաղաքացիություն ստանալու համար:

Հետո, դրական պատասխան ստանալու յուրօրինակ կանխիկ համոզվածություն ունենալով կամ գուցե նման պատասխան ստանալու երևակայության գիրկն ընկնելով, մի հատ էլ երկրորդ հարց է ուղղում, թե բա ի՞նչ պատասխան է ստացվել ՌԴ պետական կառույցներին դիմելուց հետո:

Թեև կարելի էր չարձագանքել այս անհեթեթությանը, սակայն նկատի առնելով, թե ինչպես են առանձին լրատվամիջոցներ, իբրև թե մի արժեքավոր բան, տիրաժավորել այն, հրապարակավ հուսախափ անեմ և՛ նրանց, և՛ «Ժողովուրդ»-ի խմբագրությանը. ՀՀ գլխավոր դատախազը նման հարցով ՌԴ-ի իրավասու մարմիններին չի դիմել։

Հուսանք՝ մեկ փորձից խմբագրությունում կկռահեն երկրորդ հարցի պատասխանը»,-գրել է Գոռ Աբրահամյանը։

--00—ԼՄ