ՀՀ-ում ժողովուրդ չկա, գեղից քաղաք եկած քաղաքական գործիչները Գիքորի պես մեռնելու են. Արմեն Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

ՀՀ-ում ժողովուրդ չկա, գեղից քաղաք եկած քաղաքական գործիչները Գիքորի պես մեռնելու են: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց կինոպրոդյուսեր Արմեն Գրիգորյանը։ Գրիգորյանը, խոսելով վարչապետ Փաշինյանի վերջին հարցազրույցի մասին, նշեց, որ շատ վաղուց չի լսում Նիկոլ Փաշինյանին, քանի որ նա ստախոս է։  

Մեր զրուցակիցը իշխանությանը մեղադրեց նաև կոռումպացված և թալանչի լինելու մեջ՝ բերելով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի հետ կապված և մի շարք այլ աղմկահարույց բացահայտումներ։

Խոսելով արտաքին քաղաքական հիմնախնդիրների մասին՝ Գրիգորյանն այն համոզմունքը հայտնեց, թե Փաշինյանն էլ որևէ բան չի որոշում, ամեն ինչ Ռուսաստանն է որոշում։

Մանրամասները՝ տեսանյութում։