ՔՏՀԱ տեսուչները Շենգավիթում հակահամաճարակային կանոնների խախտման 10 դեպք է արձանագրել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

14

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ, նոյեմբերի 8-ին դիտարկել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանի հանրային տրանսպորտը։

ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են ավտոբուսային, միկրոավտոբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 34 տրանսպորտային միջոց։

Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 10 խախտում։ Դրանք վերաբերել են դիմակ չկրելուն և գերբեռնված ուղևորափոխադրմանը։ Այդ խախտումների հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։

Հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը կշարունակվի նաև վաղը։

--00—ԼՄ