ՔՊ-ի՝ Փարաքարի գրասենյակում քննարկվել են բանակային բարեփոխումներն ու անվտանգության մասին հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 8, 24News

նկար

Նոյեմբերի 7-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Փարաքարի գրասենյակ էին այցելել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, հանձնաժողովի անդամ, ԱԺ պատգամավոր, Գեներալ-Լեյտենանտ Գագիկ Մելքոնյանը։

Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորող Լյուդվիգ Գյուլնազարյանը ողջունելով հյուրերին շեշտել է, որ մեր երկրի առջև ծառացած անվտանգային մարտահրավերների համատեքստում հանդիպումը համայնքի ազատամարտիկների, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմներին մասնակցած Փարաքարցիների հետ անչափ կարևոր է և հատկապես ուշադրության է արժանի։

Իրենց խոսքում Անդրանիկ Քոչարյանն ու Գագիկ Մելքոնյանը անդրադարձել են անվտանգության ու պաշտպանություն ոլորտում իրականացվող միջոցառումներին ու բանակային բարեփոխումներին՝ ընդգծելով համայնքի ավագանու, համայնքային կառույցների ու պետական ինստիտուտների ներդաշնակ համագործակցության անհրաժեշտությունը։

--00—ԼՄ