«Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 5, 24News

Հասարակական

Նոյեմբերի 4-ին «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է գումարտակային մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ, որին ներգրավված են եղեկ N զորամիավորման ենթակա ստորաբաժանումները։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Զորավարժության ընթացքում խաղարկվել են պաշտպանողական, հարձակողական և հակահարձակողական բնույթի մարտավարական դրվագներ՝ հաշվի առնելով  ժամանակակից համազորային մարտ վարելու կանոնները, ինչպես նաև  44-օրյա պատերազմի փորձը։

Պաշտպանության բնագիծ մխրճված պայմանական հակառակորդը ոչնչացվել է զինծառայողների ներդաշնակ և օպերատիվ գործողություններով և տարբեր զորատեսակների մասնակցությամբ։

Զորավարժության նպատակն էր ներդաշնակել ստորաբաժանումների համատեղ գործողությունները, և ստուգել անձնակազմի մարտական պատրաստականությունը՝ միասնական ուժերով ուսումնամարտական առաջադրանքներ կատարելու ընթացքում:

--0--ԿԿ