Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է կատարել

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24 News  

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մհեր Խաչատրյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար: Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը և Մհեր Խաչատրյանի դիմումը՝ Մհեր Աշոտի Խաչատրյանին նշանակել կադաստրի կոմիտեի գլխավոր քարտուղար»։

--00--ԱՀ