Արցախում տանիքները վերանորոգելու համար խոշոր չափի գումար են հափշտակել․ գործը վարույթում է

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 4,  24 News  

Արցախ

Արցախի ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի՝ 1961 թ. ծնված բնակչի կողմից նույն քաղաքի բնակիչ Լ.Ղ.-ի վստահությունը չարաշահելու, շահադիտական դրդումներից ելնելով Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով վնասված տանիքները վերանորոգելու համար վերջինիս վճարման ենթակա 900.000 ՀՀ դրամ խոշոր չափերի հասնող գումարը հափշտակելու դեպքի առթիվ Արցախի Հանրապետության քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով վարույթ ընդունված քրեական գործը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով, դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՄՀ