Առաջ Հովիկ Աբրահամյանի եղբայրն էր տենդեռներ շահում, իսկ հիմա՝ Ալեն Սիմոնյանի եղբայրը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Նախկինում Հովիկ Աբրահամյանի եղբայրն էր տենդեռներ շահում, իսկ հիմա՝ Ալեն Սիմոնյանի եղբայրը: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

Նրա համոզմամբ, օլիգարխիկ-կլանային համակարգը պահպանվել է։ «Իշխանությունն ասում է՝ լավ ենք անում։ Մինչ օրս չի պարզվել, թե պատերազմի օրերին անհետացած հարյուր միլիոնն ուր է»,-նշեց բանախոսը։

Բաղդասարյանի կարծիքով, ինչպես առաջ, այնպես էլ հիմա թղթերով ամեն ինչ ճիշտ է, միայն կոռուպցիայի մեխանիզմներն են փոխվել, նախկինում Հովիկ Աբրահամյանի եղբայրն էր տենդեռներ շահում, իսկ հիմա՝ Ալեն Սիմոնյանի եղբայրը։

Ըստ մեր զրուցակցի՝ ՀՀ-ն գնում է պետության լիկվիդացման, իսկ իշխանությունը կարծես թե դեմ չի։

Մանրամասները՝ տեսանյութում։