Հրետանային ստորաբաժանումներում ստուգվել է անհատական պատրաստվածությունը

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24 News  

հրետանային

Նոյեմբերի 3-ին N զորամասի հրետանային ստորաբաժանումների անձնակազմի անհատական պատրաստվածությունն ու ներդաշնակման կարողությունները կատարելագործելու նպատակով անցկացվել են գործնական պարապմունքներ։

Զինծառայողները բացազատել են հրետանային միջոցները, բերել մարտական վիճակի և կատարել առաջադրված խնդիրները։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի մասնագիտական պատրաստվածությունը։

    --00—ՄՀ