Շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվն 8 տոկոսով աճել է․ ԱՀԿ

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3,  24 News  

կորոնավիրուս

Անցած շաբաթ աշխարհում ավելի քան 3 միլիոն մարդ Է վարակվել կորոնավիրուսով, 50 հազարից ավելին մահացել Է: Ինչպես նոյեմբերի 3-ին հայտնել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), ախտահարման նոր դեպքերի թիվը յոթ օրում ավելացել Է 3 տոկոսով, իսկ մահացու վախճաններինն՝ 8 տոկոսով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հոկտեմբերի 25-ից մինչեւ 31-ն ընկած շաբաթվա ընթացքում աշխարհում (վարակման) նոր դեպքերի թիվը փոքր-ինչ աճել Է (3 տոկոսով) նախորդ շաբաթվա համեմատությամբ: Ընդամենն արձանագրվել Է ավելի քան 3 միլիոն դեպք»,- ասված Է ԱՀԿ-ի համաճարակային տեղեկագրում:

Ընդգծվում Է, որ «շաբաթվա ընթացքում մահերի թիվն աճել Է 8 տոկոսով»՝ գերազանցելով 50 հազարը: Վարակվածների գրեթե 60 տոկոսը բաժին Է ընկնում Եվրոպային: Յոթ օրում այնտեղ արձանագրվել Է հիվանդացության 6 տոկոով աճ, Ամերիկայի երկրներում՝ 3 տոկոսով, Արեւմտա - խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ 2 տոկոսով:

Միեւնույն ժամանակ դրա Էական նվազում Է արձանագրվել Արեւելյան Միջերկրականի տարածաշրջանում (12 տոկոսով), Հարավ - արեւելյան Ասիայում (9 տոկոսով) եւ Աֆրիկայում (9 տոկոսով):

Մահացության ամենամեծ աճը նշվել Է Հարավ - արեւելյան Ասիայում (50 տոկոսով): Նախորդ յոթ օրվա համեմատությամբ մահացու վախճանների թիվն ավելացել Է նաեւ Եվրոպայում (12 տոկոսով) եւ Արեւմտա - խաղաղօվկիանսյան տարածաշրջանում (10 տոկոսով), մինչդեռ մնացած տարածաշրջաններում մահացությունը նվազել Է: Տեղեկագրում բերված տվյալների համաձայն՝ հոկտեմբերի 25-ից մինչեւ 31-ն աշխարհում հայտնաբերվել են 3 021 634 վարակված եւ մահվան 50 477 դեպք: Շաբաթվա ընթացքում ախտահարման ամենամեծ թվով դեպքերը հայտնել Է ԱՄՆ-ը (528 455):

Այնուհետեւ հետեւում են Մեծ Բրիտանիան (285 028), Ռուսաստանը (272 147), Թուրքիան (182 027) եւ Ուկրաինան (152 897): Գերակշռել շարունակող «դելտա» շտամը վերջին 60 օրում հայտնաբերվել Է անալիզների 99,5 տոկոսի դեպքում, նշում Է ԱՀԿ-ն: Այն «երկրների մեծ մասում գերազանցում Է մյուս տարբերակներին, ներառյալ այն տարբերակները, որոնք դասվել են անհանգստություն հարուցողների թվին»:

Մասնագետները վերջինների թվին են դասում նաեւ «ալֆա», «բետա» եւ «գամմա» շտամները: ԱՀԿ-ի տվյալներով՝ նոյեմբերի 2-ի դրությամբ աշխարհում համավարակի սկզբից արձանագրվել են կորոնավիրուսով վարակման 246 951 274 դեպք եւ մահվան 5 004 855 դեպք: Մեկ օրում վարակվածների թիվն ավելացել Է 347 703-ով, մահացու վախճաններինը՝ 5 981-ով։

 --00—ՄՀ