120.000 դրամ ամսական աշխատավարձը ստացող շտապօգնության վարորդները պետք ա համբերատար լինեն

ԵՐԵՎԱՆ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2,  24 News  

շտապ օգնություն

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, անդրադառնալով այսօր «Շտապօգնության» ծառայության մեքենաների վարորդների ակցիային, գրում է.

«120.000 դրամ ամսական աշխատավարձը ստացող շտապօգնության վարորդները, ինչպես նաև բոլոր թոշակառուները, ուսուցիչները, գիտնականները, դերասանները, բուժաշխատողները, պայմանագրային զինծառայողները և բազմաթիվ այլ մարդիկ պետք է համբերատար ու հանդուրժող լինեն, քանի որ իրենց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները ստանում են շատ խորհրդանշական 380.000 դրամ միայն պարգևավճար, որը պետք է միանա նախկին 50.000 դրամ փոխարեն իրենց որոշմամբ հնգապատկված 250.000 դրամին, ինչպես նաև վարձակալած բնակարանների փոխհատուցման գումարներին, որ ամսական շուրջ 500.000 դրամ աշխատավարձի հետ կարողանան մի կերպ ապրել ու հայրենիքը մաս-մաս հանձնել թշնամուն»։

 --00—ՄՀ