Աննա Մկրտչյանը դեսպանին է ներկայացրել մարդու իրավունքների ոլորտում արձանագրած նահանջը

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 2, 24News

Հասարակական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը հանդիպել է Հայաստանում Ֆինլանդիայի դեսպանի հետ։ Ֆեյսբուքյան իր էջում նա մանրամասներ է ներկայացրել հանդիպման ընթացքում քննարկված հարցերի վերաբերյալ.

«ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենի և պատվո հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթի հետ քննարկել եմ հարցերի շատ մեծ շրջանակ՝ ադրբեջանական ագրեսիայից  մինչև Արցախի մեր հայրենակիցների անվտանգությունը։ Մեր գերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումների և ադրբեջանցիների կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասին։

Ներկայացրել եմ նաև տիրող ներքաղաքական իրավիճակը։ Ներկայացրել եմ իրականացվող անօրինականությունների և մարդու իրավունքների ու ազատությունների ոլորտում վերջին երեք տարիներին արձանագրված հետնահանջի մասին»։

--00--ԿԿ