Ընդդիմության մուտքը առաջնագիծ արգելված է, մտահոգիչ է, որ կա իրավիճակ, որը փակ են պահում

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

«Իշխանության ներկայացուցիչները, լրատվամիջոցները, ՀԿ-ները այցելել են առաջնագիծ, սակայն ընդդիմությանը առաջնագիծ գնալը փաստորեն արգելված է։ Մտահոգություններ է առաջացնում, որ առաջնագծում կան իրադարձություններ կամ իրավիճակ, որ իշխանությունը ամեն գնով փորձում է փակ պահել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Անդրադառնալով, այն հանգամանքին, որ դեկտեմբերի 18-ին Սանասարի և Կովսականի հատվածից հայկական կողմը ստիպված է եղել հետ քաշվել, պատգամավորն ընդգծեց, որ եթե անգամ եղել է անելանելի իրավիճակ, և զիջումների մասին բանակցություններ են ընթացել, պետք է որոշակի տրամաբանություն լիներ, որովհետև զիջվել են հատվածներ, որոնք Ադրբեջանին ռամավարական, մարտավարական առումով տվել են մեծ առավելություններ և սպառնալիքների տակ է հայտնվել Սյունիքը: 

«Այդ հատվածները նոյեմբերի 9-ի փաստաթղթում ներառված չեն եղել, այլապես՝ նրանց համար ևս ժամկետներ սահմանված կլինեին, ինչպես Քաշաթաղի, Քարվաճառի դեպքում էր»,- ավելացրեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։