Վրաստանի սահմանապահները ՀՀ երկու քաղաքացիների մետ մաքսանենգ ոսկի են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Հասարակական

Վրաստանի սահմանապահները ՀՀ երկու քաղաքացիների մետ մաքսանենգ ոսկի են հայտնաբերել։ Ինչպես տեղեկացնում է Sputnik Armenia-ն, այս մասին հայտնել են Վրաստանի ֆինանսների նախարարությունից։

Թբիլիսիի միջազգային օդանավակայանում մաքսային ծառայության աշխատակիցները ստուգելով ՀՀ երկու քաղաքացիների իրերը, նրանց մոտից հայտնաբերել են չհայտարարագրված զարդեղեն, մոտ 12 հազար դոլարի։

Քաղաքացիներից մեկը տուգանվել է 4,4 հազար դոլարով, իսկ մյուսի գործերը փոխանցվել են Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայություն։

--00--ԿԿ