Ռուս խաղաղապահները կապի միջոցների փորձարկման մարզումներ են անցկացրել դիտակետերում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

Լեռնային Ղարաբաղում սահմանված բոլոր դիտակետերում, որտեղ ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները հրադադարի ռեժիմի պահպանման և իրավիճակի շուրջօրյա վերահսկման առաջադրանքներ են կատարում, կապի ապահովման համալիր մարզումներ են անցկացվել: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ըստ գերատեսչության՝ մարզումների ընթացքում մասնագետները փորձարկել են հատուկ սարքավորումներնն ու ռադիոկայանի աշխատանքը, առաջադրանքներ են մշակել կապի միջոցների ներգրավմամբ՝ ներքին ալիքներով տարբեր դիտակետերի միջև կապ ապահովեկու նպատակով:

Խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչ Ալեքսեյ Կուդրենկոյի խոսքով՝ իրենց սպառազինման կազմում ընդգրկված է արբանյակային կապի կայան՝ լեռնային տեղանքում մշտական և անխափան կապի ապահովման համար:  

Խաղաղապահները կանոնավոր պարապմունքներ են անցկացնում՝ պրոֆեսիոնալ վարպետության մակարդակի բարձրացման նպատակով:

--00—ԼՄ