ԱՀԿ ղեկավարը զգուշացնում է նոր վիրուսի մասին, որը հնարավոր չի լինի զսպել

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30,  24 News

վիրուս

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է նոր, վտանգավոր վիրուսի հնարավոր առաջացման մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Կենսաբանական տեսանկյունից միանշանակ է, որ մի օր կլինի մեկ այլ վիրուս, որը պարզապես չենք կարողանա զսպել»,-հայտնել է նա։

ԱՀԿ ղեկավարի կարծիքով պետք է դասեր քաղել այս համաճարակից՝ հաջորդին պատրաստվելու համար։

--00—ՄՀ