Պատերազմի օրերին Հարությունյանի ամեն քայլը Սաղաթելյա՞նն էր հսկում, թե՞ Փաշինյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News

«Ազգային ժողովում տրված խաչաձև հարցերից հետո Նիկոլ Փաշինյանը հանցագործության մասին հաղորդում տվեց․ նա իրավունք չուներ բանավոր հետ քաշվելու հրաման տար, նախ՝ իրավական կարգավիճակի պատճառով և երկրորդ, որ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարության համաձայն, զորքերը պետք է մնային այնտեղ, որտեղ կանգնած էին, բայց դրանից հետո Փաշինյանը շարունակել է խայտառակ զիջումների գնալ։ Հարցը մնում է օդում կախված՝ ինչի՞ հիման վրա է Փաշինյանը հրաման տվել  զորքը հետ քաշել»,- այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, որ դեկտեմբերի 18-ին ինքն է հրաման տվել, որ Կովսականից ու Սանասարից զորքը հետ քաշվի:

Անդրադառնալով Փաշինյանի այն պնդմանը, թե պատերազմի օրերին արտախորհրդարանական  ուժերն այլ հայտարարություններ են արել, հիմա՝ մեկ այլ, Մանուկյանը նկատեց, որ պատերազմի ժամանակ Փաշինյանն է եղել վարչապետ, գերագույն գլխավոր հրամանատար, եթե անգամ ընդդիմությունը ցույցեր աներ և ասեր՝ ոչ մի զիջում, ինքն էր պատասխանատուն և որոշում կայացնողը։

«Իշխան Սաղաթելյանը բանակի հրամանատա՞ր է, ԳՇ պետին, ՊՆ-ին հանձնարարություն էր տալիս, Արայիկ Հարությունյանի ամեն քայլը Իշխան Սաղաթելյա՞նն էր հսկում, թե՞ Փաշինյանն ու իր թիմը, որ հիմա մեղադրում է ընդդիմությանը: Իշխան Սաղաթելյանը  շուտով բոլոր փակագծերը բացելու է»,- նշեց Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։