Թուրքիան հայ-թուրքական կարգավորման հարցով խորհրդակցում է Ադրբեջանի հետ․ Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «CNN Türk» հեռուստաալիքին տված հարցազրույցում խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մասին՝ ասելով, թե այդ ուղղությանն առնչվող հարցերի շուրջ Անկարան խորհրդակցում է Բաքվի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»:

Ըստ աղբյուրի՝ Չավուշօղլուն «CNN Türk»-ին ասել է, որ թուրքական կողմը այդ հարցը քննարկել է Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ Թուրքիայի նախագահ Էրդողանի՝ Ֆիզուլի կատարած այցի ժամանակ:

«Այդ ուղղություններով մենք խորհրդակցում ենք Ադրբեջանի հետ: Միաժամանակ դրական ազդակներ եկան Հայաստանից: Մենք էլ մեր հերթին հայտարարեցինք, որ կպատասխանենք Հայաստանի դրական քայլերին, բայց թե ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել Ադրբեջանի հետ միասին՝ դա նույնպես քննարկում ենք», - ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը:

--00--ՀԱ