Ադրբեջանցի զինվորականները երեք ձի են գողացել են Գորիսի Խնածախ գյուղից

ձի
ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

Ադրբեջանցի զինվորականները երեք ձի են գողացել են Գորիսի Խնածախ գյուղից։ Այս մասին Sputnik Armenia-ին հայտնել է Խնածախ գյուղի ղեկավար Անուշավան Հովակիմյանը։

 «Առավոտյան 7:30 -ին երեք ձի փախել է ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած տարածք, այնտեղ նրանց գողացել են։ Մինչ նրանք կապում էին ձիուն, երկու նժույգները սլացան մեր կողմը։ Սահմանապահներն ինձ կանչեցին, ես ձիերին վերադարձրի տիրոջը»,- ասել է նա։

 Նրա խոսքով՝ պատահարի մասին արդեն զեկուցվել է ռուս խաղաղապահներին։ Հովակիմյանը

Գյուղացիներին հորդորել է ուշադիր լինել, անասուններին հեռու չթողնել։

Օրերս նմանատիպ դեպք է տեղի ունեցել ՀՀ Սյունիքի մարզում։

--00—ՄՀ