Ստեփանավանի անասնագողը հայտնաբերվել է․ վերջինը ձի էր գողացել ու բռնվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Տաշիր քաղաքի բնակիչ, 41-ամյա մի տղամարդ ամիսներ առաջ Բովաձոր բնակավայրից ձի է գողացել։ Նախնական հաշվարկով՝ տուժողին պատճառվել էր 250 հազար դրամի վնաս։ Կասկածվողը հայտնաբերվել ու ներկայացվել է Ստեփանավանի քննչական բաժին։

Հետագա միջոցառումներով պարզվել է, որ տղամարդը էլի էր անասնագողություններ արել։ Մի դեպքով գողոնը հայտնաբերվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։ 

--00—ԼՄ