Իրանում ՀՀ դեսպանն ավարտեց իր առաքելությունը․ հրաժեշտի միջոցառում է եղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

Հոկտեմբերի 27-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Թեհրանի առևտրի պալատում տեղի ունեցավ հրաժեշտի միջոցառում։ Այս մասին տեղեկանում ենք Իրանում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրությունից:

«Միջոցառմանը, որին մասնակցում էին իրանցի բազմաթիվ գործարարներ, դրվատանքի և երախտագիտության խոսքեր հնչեցին ՀՀ դեսպան Ա. Թումանյանի և դեսպանության հասցեին։ Ելույթներով հանդես եկան Թեհրանի առևտրի պալատի նախագահ Մասուդ  Խանսարին, ԻԻՀ Մեջլիսի հայազգի պատգամավոր Արա Շահվերդյանը, Թեհրանի առևտրի պալատի գլխավոր տնօրեն Բահման Էշխին, Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը։

Մ. Խանսարին պալատի նախագահության անունից շնորհակալագիր հանձնեց դեսպան Արտաշես Թումանյանին։ Միջոցառման ավարտին դեսպան Թումանյանը երախտագիտություն հայտնեց Թեհրանի առևտրի պալատի նախագահին և անդամներին՝ ՀՀ դեսպանության հետ համագործակցելու և մշտապես աջակցելու համար»,- նշված է դեսպնության հաղորդագրությունում։ 

--00—ԼՄ