Ուժեղացված ծառայություն Աբովյան քաղաքում. հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

Քրեական ոստիկանության գլխավոր ու Կոտայքի մարզային վարչությունների և Կոտայքի բաժնի ծառայողները հոկտեմբերի 26-ին համատեղ ծառայություն են իրականացրել Աբովյան քաղաքում:

Ժամը 19.45-ին Հանրապետության փողոցից, սառը զենք պահելու կասկածանքով, նրանք բերման են ենթարկել Աբովյանի բնակիչ, 28-ամյա մի երիտասարդի՝ իր վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայով հանդերձ: Ոստիկանության ծառայողների պահանջով նա պայուսակից ներկայացրել է «Մակարով» ատրճանակ: Ըստ նրա` մոտ մեկ տարի առաջ այն գտել էր Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղ տանող ճանապարհին:

Ատրճանակը վերցվել, փաթեթավորվել և կնիքվել է` ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն ուղարկելու համար:
Հանգամանքները պարզվում են:

  --00—ՄՀ