Արցախի Հանրապետական ԲԿ-ում COVID-19-ի դեմ պատվաստումները կիրականացվեն մինչև ժամը 19։00

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

կորոնավիրուս

 

ԱՀ առողջապահության նախարարությունն իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ այսօրվանից Հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր կլինիկական բաժանմունքում մինչև ժամը 19։00-ն կիրականացվեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները։

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։

  --00—ՄՀ