ԱԺ արտահերթից հետո լարվածությունը կտրուկ նվազել է․ ՀՀ նախագահը՝ Քոչարյանի ակցիաների մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան РБК հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Իլյա Դորոնովին, որի շրջանակում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջիկա անելիքներին՝ մյուս շաբաթվանից սկսվող ակցիաներին։

Թեմայի շրջանակում հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորև․

Իլյա Դորոնով - Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ մյուս շաբաթվանից ակցիաներ են լինելու:

- Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է․․․Գիտեք ինչ, հայտարարելը մեկ բան է, փողոցային...

Եղել են ընտրություններ, խնդրեմ, կան արդյունքները: Գործող քաղաքական ուժը, կուսակցությունը գտնվում է խորհրդարանում, կարող են նաև այնտեղ աշխատել... Ամեն դեպքում լարվածությունը կտրուկ նվազել է:

Իլյա Դորոնով - Այսինքն՝ այդ խորհրդարանական ընտրություններից հետո Ձեզ համար կարևորն այն է, որ լարվածությունը նվազե՞լ է:

- Այո, լարվածությունը նվազել է: Կան կոնկրետ բաներ: Ժողովուրդը մանդատ է տվել կառավարությանը, որ լուծեն խնդիրները՝ տնտեսական, վիճակագրական, հարկերի և մնացած ամեն ինչի հետ կապված: Մեր երիտասարդ տղաները դեռևս գտնվում են Ադրբեջանում: Դա բոլորովին աննորմալ է: Խնդիրներ կան դեմարկացիայի հետ, հարցեր, որոնք կապված են Հայաստանի և Ադրբեջանի ապագա հարաբերությունների հետ: Սրանք հարցեր են, որոնք կառավարությունը պետք է լուծի: Ժողովուրդը նրան մանդատ է տվել:

Իլյա Դորոնով - Իսկ Ռուսաստանը կարո՞ղ է օգնել:

- Ռուսաստանը միշտ կարող է օգնել ամեն հարցում:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։

--00—ԼՄ