ԵՄ-ն կճանաչի Հայաստանի՝ COVID-19-ի դեմ պատվաստման վկայականները

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

սերտիֆիկատ
ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

Եվրոպական միությունը կճանաչի Հայաստանի և Մեծ Բրիտանիայի կողմից տրվող կորոնավիրուսային սերտիֆիկատները։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հաղորդագրությունում․ փոխանցում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը։ 

 «Եվրահանձնաժողովն այսօր որոշումներ է ընդունել, որոնք հաստատում են՝  Հայաստանում և Մեծ Բրիտանիայում տրված կորոնավիրուսային վկայականները համարժեք են եվրոպական էլեկտրոնային COVID սերտիֆիկատին»,- ասվում է փաստաթղթում։

Հաղորդվում է, որ երկու երկրներն էլ կմիանան ԵՄ վկայականների տրամադրման համակարգին, և նրանց վկայականները «կընդունվեն նույն պայմաններով, ինչ ԵՄ վկայականը»։

 Հայաստանն ու Մեծ Բրիտանիան իրենց հերթին կճանաչեն կորոնավիրուսի եվրոպական հավաստագրերը։

 --00—ՄՀ