Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 244,9 միլիոնը

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

կորոնավիրուս

Կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ կազմել է 244 միլիոն 996 հազար 373:

 Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալներով՝ վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետևանքով մահացածների թիվը հասել է 4 միլիոն 971 հազար 538 մարդ:

COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը և Բրազիլիան:

Վարակվածներիև մահացածների թվով առաջատարն է Միացյալ Նահանգները, որտեղ  հաստատվել է 45 միլիոն 703 հազար 960 դեպք, մահերի թիվը հասել է 741 հազար 231-ի:

Վարակակիրների թվով երկրորդ տեղում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 34 միլիոն 215 հազար 653-ի, իսկ վարակման հետևանքով մահերի թիվը՝ 455 հազար 653 մարդու։

 Բրազիլիան վարակակիրների թվով երրորդն է․ այստեղ գրանցվել Է 21 միլիոն 766 հազար 168 դեպք, մահացել է 606 հազար 679 մարդ:

--00—ՄՀ