Կլինեն նոր սենսացիոն բացահայտումներ իշխանության դավաճանական գործողությունների մասին

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28,  24 News

Ղազինյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը խոստանում է նոր սենսացիոն բացահայտումներ 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ ռազմաքաղաքական իշխանության դավաճանական որոշումների և գործողությունների վերաբերյալ:

 «Սիրելի ընկերներ, համակիրներ,

Վաղը Կոնգրես հյուրանոցի «Բոլ ռում» սրահում, ժամը 12.00-ից մինչև 16.30 Հայաստան դաշինք-ը կազմակերպել է «Կորսված հաղթանակ.

Դավաճանություն թե անգրագիտություն» խորագրով համաժողով, որի ընթացքում ես և մեր ընկերներ Տիգրան Աբրահամյանը, Աննա Գրիգորյանը, Կարեն Վրթանեսյանը, Էդուարդ Շարմազանովը, Անժելա Էլիբեգովան, Սուրեն Սարգսյանը, Արմեն Մանվելյանը կքննարկենք 44-օրյա պատերազմի խայտառակ պարտության ներքաղաքական և աշխարհաքական պատճառները:

Պանելները կվարեն մեր բոլորի կողմից սիրված հեռուսալրագրող, քաղաքական մեկնաբան Դավիթ Սարգսյանը և «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Սպասվում խորքային քաղաքական և մասնագիտական քննարկում, կլինեն նոր սենսացիոն բացահայտումներ 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ ռազմաքաղաքական իշխանության դավաճանական որոշումների և գործողությունների վերաբերյալ:

Միասին գտնենք «սրանք անգրագետ են, թե՞ դավաճան» ամենակարևոր հարցի պատասխանը:

Սիրով սպասում ենք բոլորիդ . . .»

--00—ՄՀ