Սպասում ենք Ադրբեջանի դրական ազդակներին. պատրաստ ենք դելիմիտացիա դեմարկացիա սկսել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ԱԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ հայկական կողմը պատրաստ է դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացներին, և ներկայացրել է, թե դա ինչպես պետք է կատարվի։

«Գիտեք՝ մեր կարևոր մոտեցումներից մեկը այն է, որ և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ-ները հայելային հետ քաշվեն, այդ տարածքներում տեղակայվեն ՀՀ-ի և Ադրբեջանի հանրապետության սահմանապահ զորքերը, և մենք սկսենք դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթաց»,-ասել է նա։

--0--ԿԿ