Կոտրել են հեռախոսների խանութի ապակին, թալանել, պարեկները բռնել գողերից մեկին ու գողոնը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

Հոկտեմբերի 28-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։00-ի սահմանում Երևանի գնդի պարեկները Արաբկիր վարչական տարածքում շրջագայություն կատարելիս նկատել են, որ Կոմիտասի պողոտայի թիվ  23 հասցեում գործող «allcell.am» հեռախոսների և պլանշետների խանութ-սրահի ապակին կոտրված է, և 2 հոգի կասկածելի պարկերով փորձում են հեռանալ այդ վայրից, գրում է shamshyan.com-ը։

Պարեկները, հետապնդելով նրանց, կարողացել են մեկին բռնել, իսկ մյուսը շենքերի արանքով դիմել է փախուստի։ Բռնվածը պարեկների կողմից տեղափոխվել է ոստիկանության Արաբկիրի բաժին։ 

Դեպքի վայրում հայտնաբերել են գողացված հեռախոսներ, պլանշետներ, նոութբուքեր և այլ աքսեսուարներ։ 

--00—ԼՄ