ՀՀ կներկրվի 12 մետրանոց 100 ցածրահատակ ավտոբուս. ընդհանուր արժեքը՝ 120-150 մլն եվրո

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

ավտո

Կառավարությունը հավանություն տվեց «Երևանի ավտոբուս» ՓԲԸ և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Երևանի ավտոբուսների ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: 

Նախնական գնահատմամբ ավտոբուսների ընդհանուր քանակի ձեռքբերման համար անհրաժեշտ կլինի 120-150 մլն եվրո: 

Առաջին փուլում ձեռք կբերվեն 12 մետրանոց 100 ցածրահատակ ավտոբուսներ. առաջին փուլի ֆինանսավորման համար 25 մլն եվրո է տրամադրվելու, որից 20 մլն եվրո վարկ ՎԶԵԲ-ից և 5 մլն եվրո դրամաշնորհ Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերության կողմից:

--00—ԼՄ

Տեսանյութեր