Նախօրեին բացահայտվել է հանցագործության 84 դեպք, որից 5-ը՝ սառը զենք կրելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

12

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 84 դեպք, որից  4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության՝ 13, թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, սառը զենք կրելու՝ 5, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 4, ապօրինի ծառահատման՝ 3, յուրացնելու կամ վատնելու, զենք-զինամթերքի առգրավման, ծանր վիրավորանք հասցնելու ու ընտանեկան բռնության՝ 2-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, մաքսանենգության, որսագողության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն առաջացրել է մահ, անձին տեղեկություն ներկայացնելուց հրաժարվելու, ինքնիրավչության, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, հողը փչացնելու և փաստաթղթի կեղծման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 10 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, և մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 12 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ԼՄ

Տեսանյութեր