ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։10-ի սահմաններում Դավիթաշեն վարչական շրջանում՝ Տիգրան Պետրոսյան փողոցում, բախվել են 43-ամյա Վալերի Հարությունյանի վարած Honda CRV մակնիշի և 44-ամյա Ռոման Նավասարդյանի վարած Honda Elysion մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է Shamshyan.com-ը:
Բախման հետևանքով Honda CRV-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել գազոնում։
Պարեկները սահմանազատել են տարածքը, ապա օգնել են օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբին 1 հոգու բժշկական հետազոտման նպատակով տեղափոխել «Արմենիա» ԲԿ։
--0--ԿԿ