Այց՝ ԱՄԷ․ ՀՀ նախագահը Բահրեյնի թագավորին և Աբու Դաբիի թագաժառանգին է հանդիպել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Արաբական Միացյալ Էմիրություններ կարճատև աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 27-ին հանդիպել է Աբու Դաբիի թագաժառանգ, երկրի Զինված ուժերի գերագույն հրամանատարի տեղակալ, շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-էմիրաթական դինամիկ զարգացող հարաբերությունների խորացմանը, տարածաշրջանային և միջազգային հիմնախնդիրներին վերաբերող մի շարք հարցեր:

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ֊ում հանդիպել է նաև Բահրեյնի թագավոր Համադ բին Իսա Ալ Խալիֆայի հետ: Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։

--00—ԼՄ

Տեսանյութեր