Կայանված մեքենայում բռնկված կրակի հետևանքով «Nissan March»-ը վերածվել է մոխրակույտի

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցի թիվ 26/3 շենքի մոտ ավտոմեքենա է այրվում, գրում է shamshyan.com-ը։

Հրշեջները մարել են շենքի պատուհանի տակ կայանված Nissan March մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը։ Այն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհի հետևանքով տուժածներ չկան։

--00—ԼՄ