Մասիս համայնքն ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

գազ

Արարատի մարզի Մասիս համայնքը շուտով ամբողջությամբ կապահովվի կապույտ վառելիքով: Համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրով՝ կառավարություն-համայնք 50%-50% համաֆինանսավորմամբ համայնքի Արտաշատյան խճուղի, Պ. Սևակ, 2-րդ և Պ. Պետրոսյան փողոցները նույնպես կգազաֆիկացվեն:

Ծրագրի իրականացման արդյունքում համայնքում գազաֆիկացված տնտեսությունների թիվը կավելանա 40-ով: Բյուջեն կազմում է շուրջ 13 միլիոն ՀՀ դրամ: Աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել տարեվերջին:

--00--ԱՀ

Տեսանյութեր