Արա՛, ո՞ւր եք հասել, Գագո՛, իմ պես կատաղած գոմեշի հետ արենա դուրս չգաս. Պավլիկ Մանուկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

«Ես գիտեմ, որ շահած, պահած, բտած գեներալներ եք, տղե՛րք, ձեզ շատ լավ են պահել, բայց ես խորհուրդ կտամ, հաջորդ անգամ, հատկապես Գագիկ Մելքոնյանին, իմ պես վիրավոր, հաշմանդամ, լղար, պոզերով, կատաղած գոմեշի հետ արենա չմտնել»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է ԱՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի ասպետ, պահեստազորի մայոր Պավլիկ Մանուկյանը:

Նրա խոսքով, Մելքոնյանը առաջին գեներալն է, որը գլուխ է կոտրում ոչ թե հայրենիքն ազատագրելու, այլ իշխանության դուդուկի տակ պարելու համար։

«Էս էլ որերորդ դեպքն է, արա՛, ո՞ւր եք հասել»-շեշտել է Մանուկյանը:

Խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներից, բանախոսն ընդգծել  է, որ Ադրբեջանը կործանման եզրին է, խոշոր խաղացողներն ուզում են 2-րդ Իսրայել պետությունը ստեղծել Ադրբեջանի փոխարեն, բայց Իրանը թույլ չի տա, և երբեք չի հանդուրժի իր հարևանությամբ այդպիսի բան:

Բանախոսն անդրադարձել է նաև թեմային առնչվող և ներքաղաքական կարևորության այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում: