ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների խորհրդականները քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

․

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ու Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը։ Այս մասին տեղեկանում ենք Սպիտակ տան տարածած հաղորդագրությունից։

«Կողմերը քննարկել են տարածաշրջանային հարցեր, ինչպես նաև պաշտպանական հարաբերությունները։ Նրանք համաձայնել են երկխոսելու կարևորության շուրջ՝ տարաձայնությունները կառավարելու և երկկողմ կառուցողական կապերը պահպանելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։

--00--ԱՀ

 

Տեսանյութեր