Հորդորում եմ զերծ մնալ կեղծ մեկնաբանություններից․ Դավիթ Գևորգյանը պաշտոնը թողնելու մասին

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

Thumbnail

Դավիթ Գևորգյանը պարզաբանել է Արագածոտնի մարզպետի պաշտոնը թողնելու իր որոշումը՝ հորդորելով զերծ մնալ կեղծ մեկնաբանություններից:

«Ֆեյսբուք»-ում արած գրառման մեջ նա մասնավորապես շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր հանդեպ բարձր վստահության համար:

«Համատեղ հետաքրքրիր ու արգասաբեր աշխատանքի համար շնորհակալ եմ Արագածոտնի մարզպետարանի աշխատակիցներին, մարզի համայնքների ղեկավարներին, պետական և մասնավոր բոլոր կառույցների աշխատակիցներին, մարզի բնակիչներին, ովքեր Արագածոտնի մարզի շենացման ճանապարհին եղել են մեր կողքին:

Գնահատում եմ մարզի բարօրության համար ձեր ջանքերն ու նվիրված աշխատանքը, որը վստահ եմ շարունակական է լինելու:

Հաջողությունները մեր բոլորինն են, բացթողումներն ու թերացումները՝ միայն իմը:

Վստահ եմ, որ մենք միասին ստեղծելու ու ապրելու ենք մեր բոլորի երազած՝ տնտեսապես զարգացած, հզոր ու երջանիկ Հայաստանում:

Աստված պահապան մեր հայրենիքին ու մեր ժողովրդին:

Հ.Գ. Խնդրում եմ զերծ մնալ որևիցե մեկնաբանությունից, քանի որ արդեն տեղյակ եմ, որ մամուլում և տարբեր շրջանակներում կեղծ, իրականությանը չհամապատասխանող ենթադրություններ են տարածվում»,- նշել է Դավիթ Գևորգյանը:

--00--ԱՀ