Ավտոճանապարհների բացման հարցով Բաքվի հետ կոնսենսուս չկա, երկաթուղու մասով ավելի պարզ է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի ապաշրջափակում օրակարգում չկա, չի քննարկվում։ Այս մասին Ազգային Ժողով-Կառավարություն հարցուպատասպանի ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։

«Եռակողմ աշխատանքայի խմբի հանդիպումները կազմակերպում և քննարկում ենք հունվարի 11 -ի հայտարարության բովանդակության շրջանակներում և դրանից դուրս չենք գալիս»,- ասաց Գրիգորյանը։

Անդրառնալով  հարավային սահմանով երկաթգիծ-ավտոճանապարհ միասին անցնելու հարցին՝ Գրիգորյանն ասաց․

«Այո, հարավային երկաթգծի հարց քննարկվում է, ճանապարհ՝ ոչ։ Չի քննարկվում, որովհետև վերականգնելու բան չկա, այնտեղ ճանապարհ չի եղել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ