Ոստիկանությունը շարունակում է հսկողությունը հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

Ոստիկանությունը շարունակում է հսկողությունը հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության մարզային վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողները, ինչպես և մարզերը սպասարկող ճանապարհային ոստիկանները քաղաքացիներին դիմակ են բաժանում՝ հորդորելով հանրային փակ տարածքներում և երթուղային տրանսպորտում պարտադիր դիմակ կրել։

Ոստիկանության ծառայողները բացի դիմակներ բաժանելուց,շրջայցեր են կատարում հանրային փակ տարածքներ։ Այն անձինք, որոնք չեն պահպանում հակահամաճարակային անվտանգության կանոնները, նրանց նկատմամբ կազմվում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Կրեք դիմակ, եթե անգամ պատվաստված եք, պահպանեք սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանեք ձեռքերը։ 

 --00—ՄՀ