ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News
ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարց ուղղեց՝ Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման ժամանակ, որը կայացավ Մոսկվայում, վերաբերելո՞ւ են դեմարկացիային և դելիմիտացիային․ պատգամավորը խնդրեց հաստատել կամ հերքել շրջանառվող քննարկումները։
«Եռակողմ որևէ հանդիպում այս պահին նախատեսված չէ, բայց քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, և ենթադրաբար այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում։
Բայց նաև, անդրադառնալով եղած հրապարակումներին, ուզում եմ ասել, որ քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում, անշուշտ, չի նախատեսվում»,-ասել է նա։
Արարատ Միրզոյանը նաև նշել է, որ այդ հանդիպումները կիրառական նշանակություն ունեն, առաջինն այն, որ հնարավոր կլինի հասցեագրել պատերազմից հետո առաջացած հումանիտար խնդիրների թնջուկը։
--0--ԿԿ