Անատոլի Կարպովը երրորդ անգամ Պետդումայի պատգամավոր Է դարձել

ԵՐԵՎԱՆ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27,  24 News

Կարպով

Շախմատի աշխարհի բազմակի չեմպիոն Անատոլի Կարպովը ութերորդ գումարման Պետդումայի պատգամավոր Է դարձել «Միասնական Ռուսաստանից»՝ ստանալով աշխատանքի նախարարության ղեկավարի առաջին տեղակալ Օլգա Բատալինայի մանդատը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Համապատասխան որոշումը Ռուսաստանի ԿԸՀ-ն ընդունել Է հոկտեմբերի 27-ի նիստում:

Կարպովն աշխատել Է վեցերորդ եւ յոթերորդ գումարման Պետդումայում՝ «Միասնական Ռուսաստան» խմբակցությունում: Բատալինան Պետդումայի պատգամավոր Է ընտրվել սեպտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններում «Միասնական Ռուսաստանի» տարածաշրջանային ցուցակով, լիազորությունները վայր Է դրել հոկտեմբերին՝ աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության առաջին փոխնախարար նշանակվելու կապակցությամբ:

Ութերորդ գումարման Պետդումայի պատգամավորների ընտրություններն անցկացվել են սեպտեմբերի 17-ից մինչեւ 19-ը՝ այլ մակարդակներով ընտրությունների հետ միաժամանակ։

 --00—ՄՀ