Ոստիկանապետի հրամանով կադրային փոփոխություններ են կատարվել համակարգում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

Հասարակական

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանը հրամաններ է ստորագրել։  Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Արարատ Թևոսյանը նշանակվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի եղակալ։  ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ ՃՈ պետի տեղակալ Արա Սարգսյանը։

Ա. Թևոսյանը ազատվել է ՀՀ ոստիկանության Արմավիրի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից։ 

Էդգար Գրիգորյանը նշանակվել է Արմավիրի հաշվառման քննական բաժանմունքի պետ՝ ազատվելով Աբովյանի հաշվառման քննական բաժանմունքի պետի պաշտոնից։ 

Էդգար Պողոսյանը նշանակվել է Աբովյանի հաշվառման քննական բաժանմունքի պետ։ 

--0--ԿԿ