Ոստկանությունը նախօրեին բացահայտել է հանցագործության 94 դեպք, 29-ը՝ սառը զենք կրելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

14

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 26-ից 27-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ սառը զենք կրելու՝ 29, անձնական ունեցվածքի գողության և թմրամիջոցի հայտնաբերման՝ 11-ական, զենք-զինամթերքի առգրավման՝ 7, խարդախության՝ 6, մարմնական վնասվածք պատճառելու ու ընտանեկան բռնության՝ 5-ական, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 4, յուրացնելու կամ վատնելու, կաշառակերության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, փաստաթղթի կեղծման և ծանր վիրավորանքի՝ 2-ական, կողոպոտի, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, խուլիգանության և ապօրինի ծառահատման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար. 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

--00—ԼՄ