Հրդեհ է բռնկվել Հրազդանի շենքերից մեկում․ կա տուժած

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,  24 News

ԱԻՆ

Հոկտեմբերի 26-ին, ժամը 17։02-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։26-ին, մարվել՝ 17։39-ին։

Ըստ նախնական տվյալների՝ կա մեկ տուժած։

--00--ԱՀ

Տեսանյութեր