Ոստիկանները դիմակ են բաժանել քաղաքացիներին, իսկ օրինախախտներին՝ տուգանել․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են հսկողությունը հակահամաճարակային անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։

Հոկտեմբերի 26-ին հանրապետության տարբեր հատվածներում ոստիկանության ծառայողները քաղաքացիներին դիմակ են բաժանում՝ հորդորելով հանրային փակ տարածքներում և երթուղային տրանսպորտում պարտադիր դիմակ կրել։ Նաև հիշեցնում են՝ դիմակը պետք է կրել այնպես, որ փակի քիթն ու բերանը։

Ոստիկանության ծառայողները նաև շրջայցեր են կատարում հանրային փակ տարածքներ։ Այն անձինք, որոնք չեն պահպանում հակահամաճարակային անվտանգության կանոնները, տուգանվում են։

Դիմակ կրելը ինքնանպատակ չէ։ Պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոնները՝ կյանքեր են փրկվում։

Կրեք դիմակ, եթե անգամ պատվաստված եք, պահպանեք սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանեք ձեռքերը։ 

--00—ԼՄ