Թովմաս Շահվերդյանը նշանակվել է Աշտարակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Հասարակական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հոկտեմբերի 26-ին, որոշում է  ստորագրել Աշտարակի համայնքի ղեկավարի ժամանակավոր ․պաշտոնակատարի մասին: Որոշման մեջ ասվում է.

««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Թովմաս Շահվերդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»:

Նշենք, որ Շահվերդյանը համայնքի գործող ղեկավարն էր, որն այժմ ԺՊ է նշանակվել՝ պաշտոնավարման ժամկետի սպառման կապակցությամբ: Աշտարակում ևս, ի թիվս այլ համայնքների, առաջիկայում սպասվում են ՏԻՄ ընտրություններ:

Թովմաս Շահվերդյանը ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքապետ է  2016 թվականի սեպտեմբերի 18-ից:

--00--ԿԿ