Օկուպացված Վարանդայում Ալիևն ու Էրդողանը բացել են միջազգային օդանավակայանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26,  24 News

Ալիև

Ադրբեջանի և Թուրքիայի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը շահագործման են հանձնել Արցախի օկուպացված Վարանդայում (Ֆիզուլի) միջազգային օդանավակայանը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն։

Թուրք առաջնորդի ինքնաթիռը երեքշաբթի վայրէջք է կատարել օկուպացված Վարանդայում։ Նրան դիմավորել է Ադրբեջանի նախագահը, միասին կտրել են օդանավակայանի բացումը խորհրդանշող ժապավենը։

 Ալիևն Էրդողանին տեղեկացրել է շինարարական աշխատանքների ընթացքի մասին, որին մասնակցել են նաև թուրքերը։ Օդանավակայանը, որի հիմքը դրվել է 2021 թվականի հունվարի 14-ին, սկսել է թռիչքներ ընդունել պաշտոնական բացումից ութ ամիս առաջ։

Առաջին փորձնական թռիչքը տեղի է ունեցել օգոստոսի 22-ին։ Թռիչքուղին ունի 3000 մետր երկարություն և 60 մետր լայնություն: Տերմինալը կարող է ժամում սպասարկել 200 ուղևորի։

 --00—ՄՀ