Առեղծվածային դեպք․ «Աշտարակ» ԲԿ են տեղափոխվել 11-ամյա աղջկա և նրա 19-ամյա քրոջ դիերը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

նկար

Հոկտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։30-ի սահմանում «Աշտարակ» բժշկական կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ ժամը 18։15-ի սահմանում իրենց մոտ է տեղափոխվել 2 անչափահաս և չափահաս աղջիկներ, որոնցից մեկը՝ մահացած, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18։15-ի սահմանում, Արագածոտնի մարզի գյուղերից մեկից հարազատների կողմից մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել նույն գյուղի բնակիչը՝ Արագածոտնի մարզի դպրոցներից մեկի աշակերտուհին՝ 11-ամյա Ս. Ն․-ն, իսկ անգիտակից վիճակում նույն գյուղի բնակիչը՝ 19-ամյա Շ. Ն․-ն, նա որոշ ժամանակ անց, գիտակցության չգալով, մահացել է։ 

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություներ, այդ թվում՝ դիակի դատաբշկական։ Թե ինչն է եղել վերջիններիս մահվան պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո։  

--00—ԼՄ

Տեսանյութեր